ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ

Հռոմեական կայսրությունը դարեր շարունակ աչքի է ընկել իր հյուրընկալությամբ և հյուրերի նկատմամբ յուրահատուկ հարգանքով, ինչի նպատակով ստեղծվել են բոլոր պայմանները` ցանկություն առաջացնելով միշտ վերադառնալու այդ վայրը:
«Հռոմ» հյուրանոցային համալիրը ևս կարևորում է իր յուրաքանչյուր հաճախորդի ցանկություններն ու պահանջները` ապահովելով գեղեցիկ և հարմարավետ հանգստի բոլոր տեսակները: Հյուրանոցն աշխատում է շուրջօրյա: Շարժվելով ժամանակին համընթաց` հյուրանոցն իր ողջ տարածքում ապահովել է շուրջօրյա Wi-Fi անվճար ծածկույթ և արբանյակային հեռուստատեսություն բոլոր համարներում: Կարևորելով հյուրերի ժամանակն ու ցանկությունները` հյուրանոցում օրվա ցանկացած պահին կարելի է օգտվել խոհանոցից և բարից: Լիարժեք հանգստի և լիցքաթափման համար «Հռոմ» հյուրանոցային համալիրում գործում են բարձրակարգ սաունաներ և minipool` ջակուզիով:
Սպասարկող բարեհամբույր անձնակազմը կապահովի ձեր լիարժեք հանգիստը: Հյուրանոցը համապատասխանում է միջազգային չափանիշներին թե' անձնակազմի պրոֆեսիոնալիզմով, թե' մաքրությամբ և թե' համարների հարմարավետությամբ: