Նույնիսկ ամենաքմահաճ այցելուն անտարբեր չի կարող անցել VIP համարների կողքով: Այստեղ ամբողջացել են Հռոմի ողջ գեղեցկությունը, հարմարավետությունն ու դիզայնը: Կայսերական 2 ննջասենյակից և սանհանգույցից բաղկացած այս համարներում գերակշռում են միջնադարյան էլեմենտները, որոնք մատնանշում են հարուստ և գեղեցիկ կյանքը: Յուրահատուկ և արժանավայել անձանց համար նախատեսված այս սենյակում ապահովված են բոլոր նախապայմանները` բարձրաշխարհիկ հանգիստը շքեղ մթնոլորտում վայելելու նպատակով: Սենյակների բարձրորակ կահույքը, որն առանձնանում է ռոկոկոյի ժամանակաշրջանի դետալներով, սենյակներին հաղորդում է շքեղության շունչ: Այստեղ ստեղծված են լիարժեք հանգստի բոլոր նախապայմանները, ինչպիսիք են, օրինակ, բարձրորակ ջակուզիները, մահճակալների յուրահատուկ մեծությունն ու հարմարավետությունը, սենյակների ճիշտ լուսավորումը:
Համարի արժեք:
70.000 դրամ` - Մեկ տեղանող տեղաբաշխում
100.000 դրամ` - Երեք տեղանոց տեղաբաշխում
* Սենյակի արժեքը ներառում է նախաճաշ և ԱԱՀ:
* Նախաճաշը պատրաստվում է բարձրակարգ սննդամթերքից, առանձնանում է իր բազմազանությամբ և ընձեռում ընտրության հնարավորություն ըստ նախասիրությունների: Այն մատուցվում է սենյակներում` ապահովելով հյուրերի հարմարավետությունը:
Մինչև 4 անձի համար
* Համարը ներառում է`
![]() |
Ֆեն |
![]() |
LCD հեռուստացույց |
![]() |
Satellite TV |
![]() |
Հեռախոս |
![]() |
Սառնարան |
![]() |
Մինի բար |
![]() |
Օդափոխիչ համակարգ |
![]() |
Կենտրոնական ջեռուցում |
![]() |
Լոգարանի և ննջասենյակի համար անհրաժեշտ պարագաներ: |