ԽՈՀԱՆՈՑ

Ամենախստապահանջ գուրմանները միշտ այցելել են Հռոմեական կայսրություն` համտեսելու աշխարհի լավագույն խոհարարների ուտեստները, որոնցով հիմք է դրվել եվրոպական խոհանոցի առանձնահատկություններին: Պահպանելով ավանդույթները` «Հռոմ» հյուրանոցային համալիրի բարձրակարգ խոհարարները իրենց հյուրերին մատուցում են եվրոպական և հայկական խոհանոցի լավագույն ուտեստները` համեմված ուրույն ոճով: Լիարժեք հանգստի անբաժան մասնիկը կազմող համեղ սնունդը ապահովելու համար կիրառվում է միայն թարմ և բարձրորակ սննդամթերք: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև մատուցման դիզայնին, սպասքին և, իհարկե, համին, որը կգոհացնի նույնիսկ լավագույն գուրմաններին: